ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Քեթրին Լիչի կարծիքով՝ փոխզիջումներից խուսափել հնարավոր չէ

Քեթրին Լիչի կարծիքով՝ փոխզիջումներից խուսափել հնարավոր չէ
23.09.2014 | 13:56

«Յուրաքանչյուր դեպքի համար պետք է գտնվի իր լուծումը»,- այսօր կայացած ասուլիսում ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով օրերս տեղի ունեցած Շոտլանդիայի հանրաքվեին: Դեսպանի խոսքով՝ դժվար է ընդհանուր դասեր քաղել Շոտլանդիայի հանրաքվեից ու համատեղել տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները բոլոր պարագաներում, քանի որ վերջիններս միմյանց հետ հակասության մեջ են ինչ-որ առումներով: Տիկին Լիչի կարծիքով՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները որոշ դեպքերում շատ պարզ են ընկալվում, իսկ որոշ դեպքերում բարդ են՝ կապված հակամարտության մեջ առկա հարցերի հետ. կրոնական, էթնիկական:
Դեսպանը հիշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերը, երբ Դևիդ Քեմերոնն ասել էր, թե Շոտլանդիայի հանրաքվեն հնարավորություն է տալիս ժողովրդին՝ վերանայելու իր իրավունքները, և «մյուս ժողովուրդները նույնպես պետք է ունենան հնարավորություն՝ վերանայելու իրենց իրավունքները»: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ դեսպանն ասել է, թե կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը, որը թեև ներառում է «շատ ցավոտ փոխզիջումների մասին», սակայն դրանցից «խուսափել հնարավոր չէ»:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ